Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված ճիվաղը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դիմակավորված անձը՝ մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել էր նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:
Մանրամասները այստեղ՝