Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի վիճակ է Լարսի անցակետում

04 Սեպտեմբեր, 2018 23:11
Ինչպիսի վիճակ է Լարսի անցակետում

Հայկական Ժամանակ-ը գրում է շուրջ երեք ամիս՝ Վերին Լարսի անցակետում բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների կուտակումները չէին դադարում: Միջինում 6-ից 8 կիլոմետրանոց հերթ էր գոյանում, ինչի պատճառով մարդատար ավտոմեքենաները նվազագույնը 4-5 ժամ սպասում էին իրենց հերթին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը բազմիցս նշել է, որ պատճառը այս տարի դեպի Ռուսաստանում աննախադեպ թվով զբոսաշրջիկների թիվն է:

ՀԺ-ն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանից պարզաբանում ստացավ այս պահին Լարսում տիրող իրավիճակի մասին:

«Կարող եմ ասել, որ Լարսի անցակետը ամբողջությամբ` երկկողմանի բաց է: Հերթեր չկան, բնականոն հունով է ընթանում, սա մեկ ժամ առաջվա դրությամբ»,- ասաց Փամբուխչյանը՝ նշելով, որ արդեն մի քանի օր է՝ ինչ հանգիստ իրավիճակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին