Կարևոր իրադարձություններ

Ցմահ դատապարտյալը 23 տարի անց հնարավոր է ազատ արձակվի

04 Սեպտեմբեր, 2018 21:39
Հեղինակ՝ ՀՀ Կառավարություն
Ցմահ դատապարտյալը 23 տարի անց հնարավոր է ազատ արձակվի

Ցմահ դատապարտյալը 23 տարի պատիժը կրելուց հետո հնարավոր է ազատ արձակվի. «Նուբարաշեն» քկհ-ն բացառիկ որոշում է կայացրել, տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Դատապարտյալը՝ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար:

Սա Հայաստանի համար բացառիկ որոշում է, ՀՀ պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են 2 անգամ, այն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Մինչդեռ Օգանեսյանը առողջ է, կարող է ազատվել լավ վարքի համար:

«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով», - ասել է փաստաբանն ու հավելել, որ դատապարտյալը ազատազրկման ընթացքում իրեն լավ է դրսեւորել, ունեցել պատշաճ վարքագիծ, անգամ ընտանիք է կազմել ու երեխա ունեցել, աշխատել է: փաստաբանի խոսքերով, ցմահ դատապարտյալի ազատ արձակումը կարող է լավ օրինակ լինել մյուս ազատազրկվածների համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին