Կարևոր իրադարձություններ

Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՔԾ քննիչի որոշումը

04 Սեպտեմբեր, 2018 21:03
Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՔԾ քննիչի որոշումը
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության մասին ՀՔԾ քննիչի որոշումը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին նախկին նախագահի պաշտպանները:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՔԾ քննիչը այսօր որոշել էր փոխել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը և երկրից չհեռանալու համար ստորագրություն վերցնել։
 
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացել էր և նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չէր կիրառվել։ Այժմ, երբ տարածվեցին տեղեկություններ, որ Քոչարյանը պատրաստվում է մեկնել երկրից, նախաքննական մարմինը որոշեց երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոց ընտրել երկրորդ նախագահի նկատմամբ։
 
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մարտի մեկի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանքն առաջադրվել է Հայաստանում 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա 17 օր մնաց անազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների բողոքը, և նա ազատ արձակվեց։
 

Լրահոս

Դիտել ավելին