Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,22
    7,47

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈՒ պահեստապետը բենզինին ջուր է խառնել

04 Սեպտեմբեր, 2018 20:02
ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈՒ պահեստապետը բենզինին ջուր է խառնել

ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»:

ՀՔԱՎ գրասենյակի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին:  Վերադասի առաջարկով վերջինս ստիպված է եղել մեքենաները թերի լիցքավորել, իսկ վարորդներն էլ փաստաթղթերում կիլոմետրերի ավելի մեծ թվեր են գրել՝ դրանով հավասարակշռելով պակասորդը: Հետագայում խնդիրը վերագրել են տարաների տարողությանը: Դրանից հետո բենզինի պակասորդ է արձանագրվել ևս մի քանի անգամ: 2017 թ. ապրիլին Ա. Մարգարյանն ազատվել է աշխատանքից, բայց բենզինի պակասորդի գործով նրան է մեղադրանք առաջադրվել, և նշանակվել է տուգանք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել այն հիմնավորմամբ, որ ՌԴ սահմանապահ զորքերի կենսապահովման գործառույթները, կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ֆինանասավորումն ու նյութատեխնիկական աջակցությունը՝ կողմերը: Եվ ենթադրվում է, որ ֆինանսավորում տրամադրող կողմը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերը կանխելու մեխանիզմներ ունենա:

Սակայն ինչպես պարզ է դառնում ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանի պատասխանից, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի, դա համարում է Ռուսաստանի Դաշնության դատարանների իրավասության ներքո գտնվող հարց և հրաժարվում է միջոցներ ձեռնարկելուց: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով կդիմի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին