Կարևոր իրադարձություններ

Որտեղ է գտնվել Նաիրի Հունանյանն առ այսօր

04 Սեպտեմբեր, 2018 18:47
Որտեղ է գտնվել Նաիրի Հունանյանն առ այսօր

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի վերաբերյալ։

ՔԿԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։

«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում  հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

 

Լրահոս

Դիտել ավելին