Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Ընտրություններում հաղթելու օրվանից լուծելու ենք Երևանի խնդիրները. Գագիկ Ծառուկյան

04 Սեպտեմբեր, 2018 18:22
Ընտրություններում հաղթելու օրվանից լուծելու ենք Երևանի խնդիրները. Գագիկ Ծառուկյան

Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, և եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաջողության հասնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, մենք կսկսենք լուծել այդ խնդիրները: Այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակի թեկնածուների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Առաջնայինը վերելակների խնդիրն է, երթուղային տրանսպորտի խնդիրը, բնակելի շենքերի, կանաչապատման խնդիրները: Եթե երևանցին մեզ վստահի ու տա իր քվեն, հաջողության հասնելու դեպքում հենց հաջորդ օրվանից սկսելու ենք լուծել բոլոր խնդիրները»,- ընդգծեց Ծառուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի 1-ին համար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենք, Երևանի խնդիրները լուծելով, այն դարձնելու են ապրելու քաղաք:

«Մեր ընտրվելու դեպքում Երևանից այլևս ոչ ոք ոչինչ չի գողանալու: Ես այս հարցում ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները: Երևանը պետք է բոլորի համար դառնա ապրելու քաղաք»,- նշեց նա:

Կուսակցության ավագանու ցուցակի 2-րդ համար, հաղորդավար Պետրոս Ղազարյանը հանդիպման ընթացքում նշեց, որ իրենք իրենց նախընտրական ծրագիրը գրելիս խորհրդակցել են տեղական ինքնակառավարման արտասահմանյան մասնագետների հետ:

«Մի քանի օրից աշխարհի տարբեր մասերից Երևանում կժամանեն քաղաքապետեր, քաղաքապետարանների աշխատակիցներ և մասնագետներ, որոնց օգնությամբ էլ մենք մշակել և մշակում ենք մեր ծրագրերը: Դրանք մի շատ կարևոր առանձնահատկություն ունեն. բոլորը ֆինանսապես հիմնավորված են»,- նշեց Պետրոս Ղազարյանը:

ԲՀԿ նախագահի ու Երևանի ավագանու թեկնածուների խոսքով` իրենք նույնիսկ հաջողության չհասնելու դեպքում պատրաստ են ձեռք մեկնել հաղթած թիմին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին