Կարևոր իրադարձություններ

Նոր կառավարության հետ մեր թիմային հարաբերությունները շատ լավ է. Ծառուկյան

04 Սեպտեմբեր, 2018 17:16
Նոր կառավարության հետ մեր թիմային հարաբերությունները շատ լավ է. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ բարոյական չէ, երբ լրագրողները հետաքրքրվում են ԲՀԿ-Քոչարյան հնարավոր համագործակցության մասին: Նա որպես հիմնավորում նշում է այն, որ ԲՀԿ-ն այս պահին համագործակցում է նոր կառավարության հետ:

«Այսօր կառավարության մաս ենք, բարոյական չէ նման հարցեր ինձ տալը: Եթե մենք չհամագործակցեինք, ապա կարող էիք այդ հարցը մեզ տալ, բայց ես մտածել եմ, որ դուք կպատկերացնեք ու ինձ նման հարց չեք տա»,- ասաց նա եւ անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ նշեց.

«Երբ լինի՝ այն ժամանակ էլ կորոշենք, բայց այսօր մենք համագործակցում ենք նոր կառավարության հետ: Հարաբերությունները շատ լավ են, ջերմ են»:

Հարցին՝ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է, Ծառուկյանը սրտնեղեց. «Ես այն մարդը չեմ, որ համագործակցության առաջարկ լինի, քանի որ աշխատում ենք նոր կառավարության հետ: Մեր թիմային հարաբերությունները շատ լավ են, եթե խնդիրներ էլ լինում են, շտկում ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին