Կարևոր իրադարձություններ

Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի հնարավորություն կունենա

04 Սեպտեմբեր, 2018 17:17
Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի հնարավորություն կունենա

 

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի հնարավորություն է խնդրում, վարչապետն ասաց, որ արդարադատության նախարարին հանձնարարել է՝ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շանթ Հարությունյանի որդին բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին․

«Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Ի վերջո, քաղաքական գործիչ՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ է ճանաչվել հայ ժողովրդի զգալի հատվածի կողմից։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։ Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։

Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները»։

 

Լրահոս

Դիտել ավելին