Կարևոր իրադարձություններ

Մեր հաղթանակի դեպքում ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները. Նաիրա Զոհրաբյան

04 Սեպտեմբեր, 2018 17:00
Մեր հաղթանակի դեպքում ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե ազատ եւ արդար ընտրության արդյունքում երևանցին նախապատվությունը տա որևէ այլ թեկնածուի, ես այդ թեկնածուին առաջինը շնորհավորողը կլինեմ, անկախ նրանից, թե ով կլինի այդ թեկնածուն։

«Մենք գնում ենք երևանցուն ներկայացնելու մեր ծրագիրը։ Ես հույս ունեմ, որ ավելի քան 20 տարի  անց մեր երկրում պիտի տեղի ունենա ազատ եւ արդար ընտրություն, որտեղ որևէ վարչական ռեսուրս չի կիրառվելու»,–նշեց նա։ Նրա խոսքով, իրենք այո, չունեն փորձառություն կոռուպցիայի, ատկատների մասով. «Իհարկե չկա եւ երբեք չի լինելու: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Երեւանից երբեք ոչ ոք այլեւս ոչինչ չի գողանալու, ես շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները»:

Նկատառմանը, որ նախորդ ընտրություններում ԲՀԿ–ի հետ է կապվել ընտրակաշառքների ու բարեգործության կիրառումը ձայներ հավաքելու համար, Զոհրաբյանը բացառեց, որ իրենց անվան հետ կարող են կապվել նման գործողություններ, նա շեշտեց, որ լիովին սատարում են  ազատ եւ արդար ընտրությունները, ավելին՝ սեպտեմբերի 6-ին իրենց ամբողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու Քրեական օրենսգրքի փոփոխություններին, որը խստացում է նախատեսում ընտրական կեղծարարության հետ կապված։

 

Լրահոս

Դիտել ավելին