Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանին հատուկ հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ

04 Սեպտեմբեր, 2018 16:44
Հովիկ Աբրահամյանին հատուկ հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ

Shabat. am  լրատվական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ,անդրադառնալով Արցախի անկախության տոնին նախկին վարչապետ Հ․ Աբրահամյանի մասնակցությանը, հորդորեց տողատակեր չփնտրել․«Հատուկ հրավեր չի եղել, համազգային տոն է , ով ուզում է գալիս է և ոչ մեկը սահմանափակված չէ այդ տոներին մասնակցելու համար։ Արցախում էին և Մայր Հայաստանից և սփյուռքից բազմաթիվ մարդիկ»։ Մեր հարցին , թե արդյոք Հայաստանի նախկին վարչապետներից որևէ մեկն էլ էր ներկա, Դ․ Բաբայանը պատասխանեց «Այո,Հրանտ Բագրատյանն էլ էր ներկա, նակին և այսօրվա պաշտոնյաներ, հատուկ հրավեր չկար, համզգային տոն էր կապ չուներ ով ինչ պաշտոն է զբաղեցնում»։

Ավելի վաղ լրագրողի այն հարցին թե արդյոք տարօրինակ չէ Հ․ Աբրահամյանի մասնակցությունը Արցախի անկախության տոնին՝  Փաշինյանը պատասխանել էր․« Այդ հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին։ Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ովքեր են մասնակցում»։

Իսկ ահա Փաշինյանի բացակայությանը ԱՀ անկախության տոնին՝ Արցախի իշխանությունը ըմբռնումով է մոտենում․

« Ն իկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Արցախում էր։ Սովարաբար գալիս են այստեղ կամ նախագահը կամ վարչապետը կամ ԱԺ նախագահը։Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ էր այստեղ այս անգամ պաշտոնական Երևանը հարկ է համարել այս ձևաչափով գալ։ Այստեղ ոչ մի բան մի փնտրեք»։Եզրափակեց Դ․ Բաբայանը։

 

Լրահոս

Դիտել ավելին