Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Չի՛ կարելի, քաղաքական գործունեության մեջ ներքաշել, hամազգեստավոր ցանկացած ծառայություն աշխատակցի. Փաշինյան

04 Սեպտեմբեր, 2018 16:27
Չի՛ կարելի,  քաղաքական գործունեության մեջ ներքաշել, hամազգեստավոր ցանկացած ծառայություն աշխատակցի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք եւ հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարեւոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարեւոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետեւ հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին:

Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա»,- նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որեւէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որեւէ կերպ չի կարելի, քաղաքական որեւէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին