Կարևոր իրադարձություններ

Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են․ Գագիկ Ծառուկյան

04 Սեպտեմբեր, 2018 16:14
Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են․ Գագիկ Ծառուկյան

«Խոսակցություններ կան կաշառք բաժանելու մասին,  ես որևէ մեկին այդպիսի բան ասած կամ  հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են»: Այս մասին սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան:

Ծառուկյանը վստահեցրեց, որ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, և  երբ խորհրդարանում այդ հարցը քննարկվի, իրենք կողմ կքվեարկեն: «Կաշառք տվողը պետք է ձերբակալվի և պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են, ու աշխատանքը։ Եթե այդպիսի բան լինի, ես էլ եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,- ասաց ԲՀԿ առանջորդը։ 

Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ ներողություն

 

Լրահոս

Դիտել ավելին