Կարևոր իրադարձություններ

Ի վերջո՝ զինամթերքը կապ ունի՞ Մարտի 1-ի դեպքերի հետ

04 Սեպտեմբեր, 2018 16:20
 Ի վերջո՝  զինամթերքը կապ ունի՞ Մարտի 1-ի դեպքերի հետ

ՀՔԾ- ն, անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում այսօր՝ սեպտեմբերի 4 - ին տպագրված «Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ» վերտառությամբ հրապարակմանը` հայտարարել է, որ  ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դեռևս 08.08.2018թ.-ին տարածած հաղորդագրության մեջ է նշվել, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Այդ նպատակով նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

 ՀՔԾ-ն լրատվամիջոցին հորդորում է անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել իրենց` դրանց հավաստիությունը ստուգելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին