Կարևոր իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն»

04 Սեպտեմբեր, 2018 16:03
«Նիկոլ  Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն»

«Անցած 100 օրը բավականաչափ ժամանակ էր կառավարության համար, որպեսզի համեմատելով նախկին իշխանությունների գոյության հետ, իր համար մաքսիմալ PR դիվիդենտներ շահելու համար օգտագործի»։ 
Այսօր նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ այժմ ՀՀ քաղաքացիներն այս կառավարությունից արդեն սպասում են կոնկրետ քայլեր։ 

«Քաղաքացիներն այլևս չեն կարող բավարարվել թևավոր դարձած խոսքով, որոնք են «բա, Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ չէին խոսում», «բա, Սերժ Սարգսյանի ժամանակ լա՞վ էր» և այլն։ Այո՛, շատ դեպքերում Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի  լավ էր, շատ դեպքերում նաև խոսում էին մարդիկ, որոնք այսօր էլ են քննադատում գործող կառավարությանը։ Կարծում եմ, որ այս կառավարությունը եկել է իշխանության՝ ոչ թե ցույց տալու, որ ինքը մի քիչ ավելի լավն է, քան նախկինները, այլ ավելի լավը դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը։ Այս ուղղությամբ դեռևս քայլեր չկան»,- ասաց նա։ 

Արմեն Աշոտյանը քարոզչական ու մանիպուլյացիոն հնարք է համարում այն հարցադրումները, թե նախկինում ՀՀ-ում չէին խնդիրները կարգավորվում, այլ դրսում, քանի որ ՀՀ իշխանությունները լեգիտիմություն չունեին․ «Այս քարոզչական հնարքն օգտագործվում է բազմաթիվ արևմտամետ ասոցիացիաներ ունեցող ԶԼՄ-ների կողմից։ Եթե կարծում եք, որ քարոզչական ու մանիպուլյացիոն նպատակներ հետապնդող նյութերով արտաքին քաղաքականություն կառուցելը ճիշտ է, ապա սխալվում եք»,- շարունակեց Աշոտյանը։ 

Պատգամավորը չի հերքում՝ ժողովրդի աջակցությունը մեծ ու կարևոր նշանակություն ունի։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Բրյուսելում չեն համաձայնել այն տեսակետի հետ, թե ՀՀ նախկին իշխանությունները լեգիտիմության խնդիր են ունեցել։ 

«Այսօր ՀՀ կառավարությունը չունի ֆանտաստիկ լեգիտիմություն՝ ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Սա պետք է հստակ ընդգծել, որ դեռևս Նիկոլ Փաշինյանն ունի բարձր աստիճանի լեգիտիմություն, բայց այլևս միայն ինքը,  քանի որ կառավարության բազմաթիվ անդամներ այս ամիսների ընթացքում միայն խնդիրներ են առաջացրել վարչապետի  համար»,- ընդգծեց Աշոտյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին