Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն

04 Սեպտեմբեր, 2018 15:27
Տրանսպորտի ոլորտում օրենսդրական փոփոխություններ կլինեն

Նման  հայտարարություն է արել  Տրանսպորի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։


«Օնլայն տաքսի ծառայությունները մինչև հիմա փորձում էին ներկայացնել, որ իրենք իրականացնում են ինտերնետ ծառայություններ, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ իրենք տաքսի ծառայություններ են մատուցում: Այն մեքենաները, որոնք կան իրենց բազայում, պետք է լիցենզավորվեն, ինչպես մյուս անհատ տաքսիները, այդ դեպքում մենք կապահովենք հավասար դաշտ: Ի վերջո, այսօր օնլայն տաքսիները տաքսի ծառայություն մատուցողների մոտ 60 տոկոսն են կազմում»,- նշեց նա:
Նախարարը հայտնեց նաև, որ օնլայն տաքսու վարորդները հեռախոսներից և պլանշետներից անցնելու են տաքսու համար նախատեսված հաշվիչների:

 

«Լուծվելու է նաև մարզերում և Երևանում լիցենզիաների վճարների հարցը: Օրինակ՝ Ջրվեժից և Էջմիածնից տաքսու վարորդները գրանցված էին համարվում մարզում, բայց ամբողջովին տաքսի ծառայությունը մատուցում էին Երևանում՝ ավելի քիչ գումար վճարելով: Մենք նախատեսել ենք, որ թեկուզ Վանաձորից, եթե վարորդը Երևանում է գործունեություն ծավալում, պետք է Երևան քաղաքի համար սահմանված վճարները տա»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին