Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ Լևոն Տեր Պետրոսյանին նախագահի պաշտոնում նշանակելու մասին

04 Սեպտեմբեր, 2018 15:11
Փաշինյանը՝ Լևոն Տեր Պետրոսյանին նախագահի պաշտոնում նշանակելու մասին

«Եկեք աբսուրդ բաներ չխոսենք»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելու մասին հարցին:

Վարչապետը հիշեցրեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ է ընտրվել այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»։

 

Լրահոս

Դիտել ավելին