Կարևոր իրադարձություններ

Դրամաշնորհ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին

04 Սեպտեմբեր, 2018 14:41
 Դրամաշնորհ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և լրատվամիջոցներին

Կտրամադրվի 20 դրամաշնորհ՝ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներին, որոնցից 10-ի շնորհիվ ՔՀԿ-ները կկարողանան համագործակցել պետական մարմինների հետ և բյուջետային բաշխումների վերահսկմանն առնչվող ծրագրեր իրականցնել: Մյուս 10 դրամաշնորհները դասընթացներին մասնակցած ՔՀԿ-ներին կաջակցեն իրենց գործունեությունն արդյունավետ իրականցնել։  

Առաջնահերթությունը տրվելու է այն ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին, որոնք ունեն պատրաստակամություն հետագայում իրականացնել փոքր դրամաշնորհային ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ հանրային առողջապահություն, տրանսպորտ, շրջակա միջավայր, էներգաարդյունավետություն և այլն։ Դասընթացների ընթացքում կներկայացվի նաև պետական բյուջեի մշտադիտարկման մեթոդաբանությունը:

Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել մարզային և երևանյան ՔՀԿ-ներ և լրատվամիջոցներ։

Ծրագիրն իրականացնում է«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը  Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթը, մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակին առնչվող ոլորտներում,  պետական բյուջեի հանրային վերահսկողությունը, ինչպես նաև խթանել հետաքննական լրագրությունը երիտասարդների շրջանում:

Դասընթացները կմեկնարկեն 2018թ. սեպտեմբերի 26-ին և կավարտվեն 2018թ. նոյեմբերի 21-ին։ Դասընթացների օրերի և ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին։

Բոլոր ծախսերը՝ սնունդ, ճանապարհածախս, կհոգան կազմակերպիչները։

 

Դասընթացներին մասնակցելու համար (և հետագայում ենթադրամաշնորհային մրցույթին հայտ ներկայացնելու հնարավորություն ունենալու համար) խնդրում ենք լրացնել կցված հայտի ձևաթուղթը և այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2018թ. սեպտեմբերի 14-ը, նամակի առարկա տողում նշելով «Դասընթացի հայտ» բառակապակցությունը։

Հայտի ձևաթուղթւ կարող եք ներբեռնել այստեղից:

 

Լրահոս

Դիտել ավելին