Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ Փաշինյանը ներկա չէր Արցախի անկախության տոնին, իսկ Հովիկ Աբրահամյանն այնտեղ էր․ վարչապետի մեկնաբանությունը

04 Սեպտեմբեր, 2018 14:31
Ինչու՞ Փաշինյանը ներկա չէր Արցախի անկախության տոնին, իսկ Հովիկ Աբրահամյանն այնտեղ էր․ վարչապետի մեկնաբանությունը

Նիկոլ Փաշինյանը որեւէ տարօրինակ բան չի տեսնում այն հանգամանքում, որ սեպտեմբերի 2-ին ներկա չի եղել Արցախում: «Ես դրանից մեկ շաբաթ առաջ էի այնտեղ: Արցախի նախագահն ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ ՀՀ նախագահը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Հայաստանն Արցախում շատ բարձր մակարդակով ներկայացված էր: Ներկա էր ՀՀ նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը»:

ՀԺ-ի հարցին՝ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը տարօրինակ չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին: Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ովքեր են մասնակցում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին