Կարևոր իրադարձություններ

Զուրաբյանը «սևի ու սպիտակի» տարանջատումը արտառոց չի համարում

04 Սեպտեմբեր, 2018 14:37
Զուրաբյանը  «սևի ու սպիտակի» տարանջատումը արտառոց չի համարում

 

«Հայկ Մարությանի մեկնաբանությունում ամեն մեկը գտավ այն, ինչ ինքը կարող էր օգտագործել նրա դեմ»։ Նման տեսակետ է հայտնել քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի ելույթին :
«Մարդ է, հայտարարություն է արել, որը մեկի համար ընկալելի կլինի, մյուսի համար՝ ոչ։ Կարծում եմ՝ արտառոց որևէ բան չի կատարվել ՀՀ-ում, որը պետք է արժանանար բուռն քննարկումների։ Ինչ վերաբերում է «սևի ու սպիտակի» տարանջատումներին, ապա յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ ներկապնակ՝ բոլորին ձևավորելով ըստ իր կամքի ու ճաշակի»,- շարունակեց նա։
Զուրաբյանը նկատեց, որ բոլորը բոլորից  խոսքի ազատություն են պահանջում, բայց խոսքի դրա դրսևորման պարագայում անմիջապես քննադատում են։
Ինչ վերաբերում է նախկին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքին՝ կապված Հայկ Մարությանի ելույթի հետ, Զուրաբյանը նշեց․ «Կարծում եմ՝ Վիգեն Սարգսյանը պետք է խոսի իր անունից, ավելին՝ յուրաքանչյուրը պետք է խոսի միայն իր անունից։ Չեմ կարծում, թե Հայկ Մարությանը ցանկացել է որևէ մեկին վիրավորել, մարդն իր պատկերացումների շրջանակում փորձել է ձևակերպում տալ»։

 

Լրահոս

Դիտել ավելին