Կարևոր իրադարձություններ

Պայթեցնենք միֆերն ու վախերը․ սեպտեմբերի 6-ին Ամուլսարը գալիս է Երեւան

04 Սեպտեմբեր, 2018 14:10
Պայթեցնենք միֆերն ու վախերը․ սեպտեմբերի 6-ին Ամուլսարը գալիս է Երեւան

Ամուլսարը գալիս է Երեւան՝ պայթեցնելու հանքի ու ընդհանրապես բոլոր հանքերի հետ կապված միֆերն ու վախերը։ Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Արբիտրաժային դատարաններ, ներդրողների հեռացում, միջազգային չափանիշներ... այս ամենով սպառնում են ՀՀ քաղաքացիներին եւ կառավարությանը՝ փորձելով ստիպել զիջել մեր եւ գալիք սերունդների առողջ կյանքը Երկիր մոլորակի այս հատվածում:

Ովքեր կուզեին ծանոթանալ միֆերին ու դրանք ցրող բարի ոգիներին, միացեք ակցիային։ Այս ակցիայի նպատակն է բացահայտել ու պայթեցնել մեզ վախեցնելու համար փչված այդ միֆերը եւ խրախուսել ՀՀ կառավարությանը վերջնականապես հաստատել ժողովրդի կամքի ու արդարության վրա հիմնված որոշում:

Միջոցառմանը մասնակցելու են հեծանվորդներ, երաժիշտներ, երեխաներ, թիթեռներ ու բզեզներ, դու՛ք էլ եկեք։

Օրը՝ հինգշաբթի, 6 սեպտեմբերի, 2018թ․։ Վայրը՝ Հանրապետության հրապարակ։
Ժամը՝ 11։00-14։00

Միջոցառման հղումը։

 

Լրահոս

Դիտել ավելին