Կարևոր իրադարձություններ

Առանձին դեպքերում բեռնափոխադրում կիրականացվի նաև մեքենաներով

04 Սեպտեմբեր, 2018 13:22
Առանձին դեպքերում բեռնափոխադրում կիրականացվի նաև մեքենաներով

Սեպտեմբերի 1-ից  Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման սակագները զեղջվում են 52 տոկոսով եւ դա անժամկետ է: Այս մասին հայտարարել է, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ վրացական հատվածում 52 տոկոս զեղչելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլար նվազ արժեքով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի կառավարության հետ, ըստ որի՝առանձին դեպքերում բեռնափոխադրումները կարող են իրականացվել նաեւ մեքենաներով: «Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Դա, ըստ վրացական կողմի, պայմանավորված է Վերին Լարսում մեծ հոսքի եւ  կուտակումների հետ: Այդ արգելքը վերաբերում է բոլորին, այդ թվում նաեւ Վրաստանի քաղաքացիներին ու կազմակերպություններին

 

Լրահոս

Դիտել ավելին