Կարևոր իրադարձություններ

Զինվորի համար կանացի կալգոտկայի մատերիալով անդրավարտիք են կարել, որ էժան նստի

04 Սեպտեմբեր, 2018 13:00
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Զինվորի համար կանացի կալգոտկայի մատերիալով անդրավարտիք են կարել, որ էժան նստի

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակի "ռազմահայրենասեր մատակարարները" զինվորի համար կանացի կալգոտկայի մատերիալով անդրավարտիք են կարել, որ էժան նստի, իրենք էլ փողերը լափեն: Դեհ, բնական է, հայ զինվորը կալգոտկայի կտորից անդրավարտիք չէր հագնի, ու արդյունքում՝ ծնողները կառնեին: Ահա թե ինչպես են "տղերքը" հայոց բանակի վրա տուն պահել: Պատկերացնել կարելի է, թե այդ մատակարարն ու հանցագործությունը տարիներով պարտակած ղեկավարությունը վերից վար քանի անգամ է ճոխ բառերով զինվորի ու բանակի կենացը խմել....Հետո էլ ասում եք՝ երկրում սևեր չկան.... Սևեր էլ կան, սևերի ադվակատներ էլ կան, որոնք գլուխ են բարձրացրել ոչ թե այն պատճառով, որ Հայկ Մարությանի սխալ միտքը չեն հավանել, այլ որ շտապում են՝ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնի: Ասվածը անշուշտ ոչ բոլոր քննադատներին է վերաբերում, այլ քաղաքական դաշտի այն դերակատարների, որոնք ԱԺ-ում որոշոկի դիրքեր ունեն ու վախենում են, որ նոր ընտրություններում դրանք կամ չեն լինի, կամ նույնը չեն լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին