Կարևոր իրադարձություններ

Լարսի անցակետին այլընտրանք կունենան միայն բեռնափոխադրողները․

04 Սեպտեմբեր, 2018 12:24
Լարսի անցակետին այլընտրանք կունենան միայն բեռնափոխադրողները․

Կուտակումների ժամանակ մենք եղել են Վրաստանում, Լարսի անցակետում, եւ տեղեկացանք, որ այնտեղ եղել են ՌԴ տրանսպորտի նախարարության, մաքսային եւ սահմանապահ մարմինների ղեկավարները, որպեսզի կարողանանք համատեղ ինժեներական լուծումներ գտնել Լարսի անցակետն ընդլայնելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով, այդտեղ աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել. «Մենք համոզվել ենք, որ այդ ժամանակ որեւէ քաղաքական նկատառում, ենթատեքստ չկար: Դա մեր միակ ճանապարհն է, ունենք այն, ինչ ունենք:

Երբ կառուցվել է Լարսի ճանապարհը, գործել է Աբխազիայի ճանապարհը, Հարավային Օսիայի ճանապարհը, գործել է երկաթուղին: Այն ժամանակ ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, եւ ոչ ոք չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն: Մեծ հերթերը վերաբերում են ոչ թե հայ վարորդներին, որոնց չափաբաժինը 25 տոկոս է ընդամենը, իսկ մեծ մասը հենց ռուսներն են հերթի կանգնած»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք ունենալուն, նախարարն ասաց, թե դա վերաբերում է միայն բեռափոխադրումներին, եւ դա Հարավային Օսիայի հատվածն է. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական եւ վրացական կողմերի եւ շվեցարական SGS ընկերության միջեւ, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները», - հայտարարեց Ա. Հակոբյանը՝ հավելելով, որ խնդիրը Հայաստանի հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի տիրույթում է։

 

Լրահոս

Դիտել ավելին