Կարևոր իրադարձություններ

Աշխատավարձերը ցածր են, քանի որ արդյունավետ չեն ծախսվում ֆինանսական միջոցները

04 Սեպտեմբեր, 2018 12:37
Աշխատավարձերը ցածր են, քանի որ արդյունավետ չեն ծախսվում ֆինանսական միջոցները

«Ձեզ ցանկանում եմ քիչ աշխատանք եւ շատ արդյունավետություն»: Շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցների օրվա առիթով՝ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարեւոր է իմանալ կա, որ կա պրոֆեսիոնալ փրկարարական ծառայությունների համակարգ։  Նոր փոփոխություններից հետո պետք է հարգանք լինի յուրաքանչյուր համազգեստավոր ծառայողի նկատմամբ եւ նրանց պետք է ընդունել որպես հարազատի, քանի որ միայն հարազատն է, որ օգնության է գալիս դժվարին պահերին»,- ասաց  վարչապետը եւ հայտարարեց, որ ինչպես ոստիկաններն ու զինվորականները, այնպես էլ ԱԻՆ ծառայողները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից։

Նիկոլ Փաշինյանն խոսեց նաև առկա ցածր աշխատավարձերի խնդրի մասին:

«Ես գիտեմ, որ ԱԻՆ-ում շատ խնդիրներ կան։ Ես մի քանի օր առաջ հաղորդագրություն ստացա քաղաքացուց, որն աշխատում է ԱԻՆ-ում, գրել էր, որ ապրելու հնարավորություն չկա: Ես հասկանում եմ, որ նման հաղորդագրություն կարող են ուղարկել ինչպես ԱԻՆ, այնպես էլ ոստիկանության եւ Զինված ուժերի ծառայողները: Սա խնդիր է, որ պետք է միասին լուծենք: Այսօր պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են, քանի որ արդյունավետ չեն ծախսվում ֆինանսական միջոցները: Ես ուզում եմ մի բան ասել, որ ոչ թե պետք է սկզբում լավ ապրենք, իսկ հետո մտածենք մեր երկրի արդյունավետության մասին, պետք է հակառակը անել, որից հետո անխուսափելիորեն կփոխվի բոլոր ծառայողների ու աշխատակիցների կյանքը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցներին՝ անձնվեր աշխատանքի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին