Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի նախարարը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը

04 Սեպտեմբեր, 2018 11:35
Տրանսպորտի նախարարը ամփոփում է պաշտոնավարման 100 օրը




ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ասուլիսի ժամանակ ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: Նրա խոսքով՝ իրենց հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվում են ճանապարհաշինությանը, «Հյուսի-Հարավ» ճանապարհային միջանցքի երկրորդ տրանշում ամբողջությամբ ավարտվել են հողերի տարաբնակեցումը, կառուցվել է շուրջ 6.5կմ բետոնային պատվածք, ամփոփվել և հաստատվել է ԱԶԲ կողմից տրանշ 3-ի նոր ծրագրի ուղղիչ գործողությունների պլանը, տրանշ 4-ի համար հայտ ներկայացրած 18 ծրագրից կազմվել է կարճ ցուցակ, որը հաստատվել է ԵԶԲ կողմից:

Ա.Հակոբյանը նշեց, որ մինչև տարվերեջ կավարտեն Վանաձոր-Ալավերդի ճանապարհն ամբողջությամբ, արդեն կառուցվել է շուրջ 38.5 կմ երկարությամբ ճանապարհահատված:

«Մեկնարկել են Երևան-Նոյեմբերյան և Երևան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Երևան-Սասունիկ ուղղությունները, Երևան-Մերձավան և Երևան-Էջմիածին երթուղիներում ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն են ուղարկվել 3 օրենսդրական նախաձեռնություններ՝ տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգելու, տրանսպորտի տեխզննության, գազով վերասարքավորման գործընթացի վերաբերյալ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին