Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Խաղողագործները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը

04 Սեպտեմբեր, 2018 10:59
Խաղողագործները փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ Արմավիր քաղաքի կամրջի տարածքում փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով խաղողի մթերման գների դեմ։

Գյուղացիները դժգոhում են խաղաղի մթերման գներից եւ նշում, որ խախտվել է դեռեւս գարնանը ձեռք բերված պայմանավորվածություն։ Նրանց խոսքով, գարնանից ասել են, որ խաղողը կմթերեն 160 դրամով, հիմա ասում են 140 դրամ:

«Մեզ վրա խաղողը նստել է արդեն 140 դրամ, ամեն ինչ թանկացել է: Մինչ այդ մյուս գործարանները մթերում էին 160 դրամով, բայց Երեւանի կոնյակի գործարանը իջեցրեց 140 դրամ ու քանի որ ինքը գին թելադրող է, բոլորը հետեւեցին նրան եւ գինը իջեցրին 140 դրամ»,- ասաց ցուցարարներից մեկը:

Հատկանշական է, որ նախօրերին Երեւանի կոնյակի գործարանը հայտարարեց մթերվող խաղողի գնի 10 դրամով բարձրացնելու մասին: «Այս տարի գործարանը կմթերի 29 000 տ խաղող, ինչի համար ձեռնարկությունը հատկացրել է 4 միլիարդ 60 միլիոն դրամ:

Խաղողագործներին վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-ից 4 օրվա ընթացքում՝ գումարը գյուղացիների բանկային հաշիվներին փոխանցման եղանակով, որոնք եւս բացվել են կազմակերպության կողմից: Մթերվող խաղողի գինը 1 կիլոգրամի համար կկազմի 140 դրամ բոլոր մասնաճյուղերի համար»,- ասված էր ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները համամիտ չեն գործարանի գնային քաղաքականության հետ եւ պահանջում են ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում։

Նրանցից մեկ նաեւ քաղաքական աստառ է տեսնում նման գործելաոճի մեջ։ Նա նշեց, որ այսպիսի քայլերով դիտավորյալ ժողովրդին հանում են նոր իշխանության դեմ. «Գործարանի տերերը նախկին իշխանավորների ենթականերն են եղել: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ են գործում: Գների իջեցումը ժողովրդին տրամադրում է այսօրվա իշխանության դեմ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին