Կարևոր իրադարձություններ

Զորամասի հրամանատարի ու 3 պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվել

04 Սեպտեմբեր, 2018 10:38
Զորամասի հրամանատարի ու 3 պաշտոնատար անձի դեմ քրեական գործ է հարուցվել

 

 

ՀՀ ՊՆ Ն զորամասի հրամանատարը, տեղակալը, իրային ծառայության պետն ու նույն ծառայության պահեստի պետը մեղադրվում են ավազակության, ավազակությանը հանցակցելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ունենալու մեջ, ինչի պատճառով էական վնաս է պատճառվել զինվորական ծառայության կրման սահմանված և 187 զինծառայողի իրավունքներին:

Ն զորամասի հրամանատարը, ըստ մեղադրանքի, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը և հաշվառումը՝ կատարել է իշխանազանցություն, որը պատճառել է էական վնաս զինվորական ծառայության կրման սահմանված կարգին և նշված զորակոչերի թվով 187 զինծառայողների իրավունքներին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալը, ըստ մեղադրանքի, պարտավոր լինելով կազմակերպել նյութական միջոցների գնդի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը և անձնակազմի բարձորակ սնունդը, խախտել է նշված զորակոչի զինծառայողների իրավունքները:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն զորամասի իրային ծառայության պետը պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել իրեղենի և սանիտարական գույքի ստացումը, մեղադրվում է իշխանազանցություն կատարելու մեջ՝ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության կրման սահմանված կարգին և 187 զինծառայողների իրավունքներին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Զորամասի իրային ծառայության պահեստի պետն էլ մեղադրվում է խոչընդոտները վերացնելու եղանակով նույն զորամասի հրամանատարներին իշխանազանցություն կատարելուն օժանդակելու մեջ, ինչը վնասել է 187 զինծառայողի իրավունքները:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին