Կարևոր իրադարձություններ

Հայաստան է այցելում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

04 Սեպտեմբեր, 2018 09:56
Հայաստան է այցելում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Ազգությամբ շվեյցարացի Թոմաս Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հուլիսից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին