Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    560
    568

  • RUB

    7,11
    7,36

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ից զանգել են գործարարներին և խնդրել՝ կանխավճար անել. «Հրապարակ»

04 Սեպտեմբեր, 2018 09:20
ՊԵԿ-ից զանգել են գործարարներին և խնդրել՝ կանխավճար անել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։

Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով եւ խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։

Եթե սրան գումարենք նաեւ այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին