Կարևոր իրադարձություններ

Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել. «Ժամանակ»

04 Սեպտեմբեր, 2018 08:57
Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձում է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը:

Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը:

Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնել խողովակի մեջ և դրանով գյուղացիներին զրկել ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին