Կարևոր իրադարձություններ

Բնակարան, հողամաս և 2 միլիոն դրամ նորանշանակ պաշտոնյայի հայտարարագրում. «Փաստ»

04 Սեպտեմբեր, 2018 09:20
Բնակարան, հողամաս և 2 միլիոն դրամ նորանշանակ պաշտոնյայի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը զբաղեցնելու 2018 թ. հայտարարագիրը:

Յավրումյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան և հողամաս: Դրամական միջոցներ չի ունեցել: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 19–ի դրությամբ եկամուտները կազմել են 1 միլիոն 934 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումարն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին