Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի արտերկիր մեկնելու վերաբերյալ

03 Սեպտեմբեր, 2018 18:07
ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի արտերկիր մեկնելու վերաբերյալ

Armtimes.com լրատվական կայքն այսօր` սեպտեմբերի 3-ին, տեղեկատվություն տարածեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանը Հայաստանից չի մեկնել և չի էլ կարող մեկնել, քանի որ նրա անձնագրերը ( խոսքը նաև դիվանագիտական անձնագրի մասին է ) գտնվում են իրավապահ մարմինների մոտ:

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը « Shabat.am »- ի հետ զրույցում ասաց. «Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել արտերկիր, նա այստեղ է: Անձնագրերի մասով` այս պահին մեկնաբանություն չենք կարող տալ, այլ մանրամասների մասին, եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ կհաղորդենք»:

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1 – ին «168 Ժամ» - ի հետ զրույցում հայտարարել էր, որ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին