Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից

03 Սեպտեմբեր, 2018 17:12
Անդրանիկ Մանուկյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է ստորագրել,որով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անդրանիկ Մանուկյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է նախագահի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու և արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան էր շնորհվել 2010 թվականի ապրիլին: 2008 թվականի ապրիլից մինչ նոր նշանակումը Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի նախագահի խորհրդականն էր:

56-ամյա Մանուկյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: 1990-2000 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի պատգամավոր, 2000 թվականին զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, 2000- 2001 թվականներին եղել է պետական եկամուտների նախարար, 2001-2008 թվականներին` տրանսպորտի և կապի նախարար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին