Կարևոր իրադարձություններ

Անցած երեք ամսում ՀՀ կառավարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել

03 Սեպտեմբեր, 2018 15:12
Անցած երեք ամսում ՀՀ կառավարությունը 1 միլիարդ դոլարի ներդրումային առաջարկներ է ստացել

 Նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել Հայաստանի տնտեսական զարգացան և ներդրումների նախարարություն, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով և որոշակի ներդրումների մասին հայտարարություններ են արել:

«Եթե մենք վերլուծենք այդ թվերը, որոնց մասին հայտարարվել է, դրանք մեկ միլիարդ դոլարն անցնում են: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել, թե բիզնես հանրության հետ մեր ջանքերի արդյունքում իրատեսական թիվը որքան կկազմի: Եկել ենք եզրակացության, որ դրանից 240 միլիոն դոլարն առնվազն իրատեսական է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ առաջարկներն ստացվել են մայիսի 15-ից սկսած:

Նախարարը նաև նշեց, որ աշխատում են կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք կարողանան այդ գաղափարները վերածել բիզնես-պլանների  կամ նախարարության միջոցով փորձել դրանք դարձնել բիզնես-նախագծեր, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին