Կարևոր իրադարձություններ

Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյանը՝ Հայկ Մարությանին

03 Սեպտեմբեր, 2018 14:41
Եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից. Գևորգ Պետրոսյանը՝ Հայկ Մարությանին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը:

«Պարզվում է՝ ընտրությունները ոմանց համար ինքնադրսևորման, ոմանց համար՝ ինքնահաստատման, ոմանց համար էլ ինքնախայտառակման և ինքնաոչնչացման առիթ են...

Եվ ահա, ամենավերջին առիթից օգտվելու գայթակղությանը հենց առաջին քայլից չդիմադրեց իրեն ամենաառաջինը համարող թեկնածու Հայկ Մարությանը...

Նա անգրագետ մարդ չէ, որ չիմանար, որ ոգևորությունից խայտառակություն կես քայլ է, և նա կատարեց իր Քայլը... 
Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, որ նրա այդ Քայլը ողջունել է նրան «քայլելու դուրս բերած» իր առաջնորդը՝ Փաշինյանը, ով միշտ էլ իրավամբ դեմ է եղել «մեր դեմ խաղ չկա» կարգախոսին...

Այո Հայկոն ճիշտ է, իրենց դեմ խաղ չկա, քանի որ իրենց մրցակիցները բնավ էլ խաղեր տալու նպատակով չեն մասնակցում ընտրապայքարին...

Հայկոյին թվում է, թե Երևանի ղեկավարումը խաղ է, այն էլ՝ բեմական, այն էլ՝ կոմիկ...

Այդպես չէ, եղբայր, դուրս արի քո ամենօրյա դերից...Եվ հետո, ինձ մի հարց է հետաքրքրում. ԱԱԾ-ն կարգին զբաղվում է՞ Հայկոյով...
Ինչու՞. ասեմ…
Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը հրապակում հրապարակավ գուժեց, որ ԱԱԾ-ն զբաղվելու է նրանցով, ովքեր սպառնալու են քաղաքացիական պատերազմի վտանգով...

Ժողովրդին սևի ու սպիտակի բաժանելն ուրիշ ի՞նչ է, եթե ոչ քաղաքացիական հակամարտության սերմնացան...

Մի՞թե Հայկոն արդեն այնքան է հզորացել, որ իր (և իր յուրայինների) դեմ խաղ չունի նաև երկրի վարչապետը...
Եվ հետո, իրենց ճամբարում, հավանաբար, նաև կլինեն Հայկոյից դժգոհներ, քանզի սևից հեռու, բայց սպիտակին մոտ էլի հարազատ գույն կար, որը չի հիշատակվել կարգին Հայկոյի անկարգ ելույթում...», - իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին