Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանը «եռում է». Լավրով

03 Սեպտեմբեր, 2018 14:25
Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանը «եռում է». Լավրով

Պաշտոնական Մոսկվան անհանգստացած է Հայաստանում 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի հետ կապված ընթացող ձերբակալություններով։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ շատ հետաքրքիր է, թե ինչպես է իր երկրում իրավիճակի զարգացումը գնահատում Նիկոլ Փաշինյանը: Մենք անտարբեր չենք, թե այդ իրավիճակում ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի նկատմամբ իր երկրի պարտավորությունները պետության ղեկավարը»,- ասել է Լավրովը:

«Մենք ելնում ենք այն իրողությունից, որ կան պարտավորություններ, և այդ պարտավորությունները պետք է ամբողջությամբ պահպանվեն»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։ 

Լավրովը հավելել է. «Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը եռում է, մասնավորապես՝ հետաքննվում են տասնամյա վաղեմության դեպքեր, ձերբակալություններ են իրականացվում: Դա Հայաստանի ներքին գործն է, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսում հստակ պահպանվեն օրենսդրությունը, Սահմանադրությունը և արագորեն հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա կենտրոնանալ ստեղծարար խնդիրների վրա»,- հայտնում է  «Իզվեստիան»։ 

Ավելի վաղ՝ մեկնաբանելով Հայաստանում նախկին նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործերը` Լավրովը ասել էր, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխանում միմյանց:

«Մենք մտահոգված ենք ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով: Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»,- հայտարարել էր Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին