Կարևոր իրադարձություններ

Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ 8,3 տոկոս. նախարար

03 Սեպտեմբեր, 2018 12:02
Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ 8,3 տոկոս. նախարար

2018-ի 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենամեծ տնտեսական աճն է արձանագրվել, այն կազմում է 8,3 տոկոս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, ամենաշատը այս աճին նպաստող հիմնական բլոկը առեւտրի եւ ծառայությունների ոլորտն է, շուրջ 5,3 տոկոսով նպաստել է այս աճին: «Շինարարությունն աճել է 8,9 տոկոս, բայց նպաստման չափը 0,5 տոկոսային կետ է, որովհետեւ նրա տեսակարար կշիռն է ցածր եղել: Արդյունաբերությունը տնտեսական աճին նպաստել է 1,4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը, 0,5 տոկոսային կետով»,-ասաց նախարարը:

Մինասյանը նշեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին կիսամյակում 9,3 տոկոս է եղել. «Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4,3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10,4 տոկոսով, առեւտրի շրջանառության ծավալը՝ 8,9 տոկոսով եւ ծառայությունների ծավալը՝ 18,7 տոկոսով»:

 

Լրահոս

Դիտել ավելին