Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի միջև ռոումինգի սակագնի մասին

02 Սեպտեմբեր, 2018 22:25
Փաշինյանը՝ ՀՀ-ի և Արցախի միջև ռոումինգի սակագնի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պատասխանում է քաղաքացիների՝ ամենից շատ Like-երի արժանացած հարցերին: Օգտատերերին հետաքրքրել է, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև։

«Ինձ տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինն էականորեն նվազել է։ 170-140 դրամ էր, հիմա` 38-40: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք, դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ, որոնք հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,-ասել է վարչապետը

 

Լրահոս

Դիտել ավելին