Կարևոր իրադարձություններ

Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով․ վարչապետ

02 Սեպտեմբեր, 2018 22:24
Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով․ վարչապետ

Հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մտադիր եմ օրենքով չարգելված ձևերով մասնակցել Երևանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, և կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ և ընտրություններ են սպասվում»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:

Վարչապետն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես է կազմակերպվելու խորհրդարանի ազատ արձակման գործընթացը խորհրդարանի արտահերթ ընտրությունների կազմակերպման համար:

Փաշինյանի խոսքով՝ ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանկաան ընտրություններ: Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող հայտարարություններին, թե խորհրդարանը պետք է լուծարել՝ վարչապետը նշել է, որ այսօր խորհրդարանը լուծարելու մեխանիզմ գոյություն չունի: «Եվ եթե հանրությունը հստակ պնդի այդ դիրքորոշումը, այո, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք խորհրդարանի լուծարման հստակ մեխանիզմներ»,- ասել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին