Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն առաջիկայում կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

02 Սեպտեմբեր, 2018 21:30
ՀՀ վարչապետն առաջիկայում կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսօրվա իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այդ հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկեն և լուծումներ կտան բազմաթիվ հարցերի:

«Իհարկե, ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- եզրափակեց վարչապետը

 

Լրահոս

Դիտել ավելին