Կարևոր իրադարձություններ

Ես Շանթ Հարությունյանի հետ խոսել եմ և խնդրել՝ օգտվել պահման բաց ռեժիմից, նա չհամաձայնեց. Նիկոլ Փաշինյան

02 Սեպտեմբեր, 2018 21:24
Ես Շանթ Հարությունյանի հետ խոսել եմ և խնդրել՝ օգտվել պահման բաց ռեժիմից, նա չհամաձայնեց. Նիկոլ Փաշինյան

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, որը Շանթ Հարությունյանը մերժել է:

Այս մասին այսօր Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,-ասաց Փաշինյանը


Նա հայտնեց, որ այդ մեխանիզմն է առաջարկվել շանթ Հարությունյանին,Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին, երկուսն օգտվել են դրանից, Շանթ Հարությունյանը՝ ոչ:

Փաշինյանն ասաց, որ, այնուամենայնիվ, ինքը Հարությունյանին ասել է, որ երբ համաձայնի այդ մեխանիզմից օգտվել, կլինի ազատության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին