Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487,5
    490,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,11
    7,36

Կարևոր իրադարձություններ

ԱՀ ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

02 Սեպտեմբեր, 2018 16:47
 ԱՀ ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ 

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:

 



Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ 

«Սա ոչ միայն Անկախության, այլև հաղթանակի ու ապագայի նկատմամբ վստահության օր է։ Սա այն օրն է, երբ մեր ողջ հայ ժողովուրդը վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։ 

Մեր ողջ ժողովրդի համար ինչ-որ իմաստով սա առաքելության և ազգային ինքնության օր է։ Հոգիս լցված է հպարտությամբ, ուրախությամբ, սակայն այս պահին այստեղ, այս հուշահամալիրում գտնվելով, չեմ կարող չմտածել, թե հաղթանակը, հպարտությունը, ապագայի նկատմամբ վստահությունը ինչ թանկ գնով են ձեռք բերվել՝ մարդկային լավագույն կյանքերի։ 

Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել․ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Սփյուռքում և Արցախում կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին