Կարևոր իրադարձություններ

Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար կասկածվող 6 ձերբակալվածներից 2-ը կալանավորվել է

02 Սեպտեմբեր, 2018 15:07
Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար կասկածվող 6 ձերբակալվածներից 2-ը կալանավորվել է

Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործելու համար կասկածվող 6 անձանցից 2-ը կալանավորվել է, այս մասին գրում է diken.com.tr կայքը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել երկու ձերբակալվածի մասին։ Նրանք խոստովանել էին, որ որ իրենց այդ քայլին են դրդել ամերիկյան պատժամիջոցներն ու հատկապես թուրքական լիրայի՝ դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկումը, որը տնտեսական լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել երկրում։

Ավելի ուշ՝ շարունակվող հետաքննության ընթացքում, ձերբակալվածների թիվն աճել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 6 կրակոց է հնչել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։

Կրակողները սպիտակ մեքենայի մեջ են եղել, որով էլ փախուստի են դիմել դեպքի վայրից: Նրանց հանդեպ հետախուզում է հայտարարված։

Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

 

Լրահոս

Դիտել ավելին