Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Մեդվեդևը ներկա են Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտի արարողությանը

02 Սեպտեմբեր, 2018 14:06
Պուտինն ու Մեդվեդևը ներկա են Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտի արարողությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի ՄԵդվեդևը ժամանել են Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճ՝ վերջին հրաժեշտը տալու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, սիրված երգիչ Իոսիֆ Կոբզոնին։ Այս մասին գրում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հրաժեշտի արարողությանը ներկա են նաև բազմաթիվ հայտնի արտիստներ, պետական այրեր, հասարակ քաղաքացիներ։

Նշենք, որ Կոբզոնը մահացել է օգոստոսի 30-ին՝ քաղցկեղի դեմ շուրջ 13 տարվա պայքարից հետո։

Մի քանի օրից՝ սեպտեմբերի 11-ին, կլրանար նրա 81-ամյակը։  

Կոբզոնի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2005 թվականին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:

 

Լրահոս

Դիտել ավելին