Կարևոր իրադարձություններ

Գյումրիում՝ տան բակում, հայտնաբերվել է 17-ամյա ուսանողի կախված դին

02 Սեպտեմբեր, 2018 12:30
Գյումրիում՝ տան բակում, հայտնաբերվել է 17-ամյա ուսանողի կախված դին

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում աշխատել 1 նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է, իսկ լրատվամիջոցի տեղեկություններով՝  մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

 

Լրահոս

Դիտել ավելին