Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ

02 Սեպտեմբեր, 2018 10:30
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականին ընդունված պատմական փաստաթղթով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած ավելի քան քառորդ դարը փորձության, հաղթանակների ու պետականաշինության հագեցած ժամանակահատված էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապես պահպանել և ոգևորել է ազատ ապրելու, պայքարելու և հաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց իրականություն:

Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը: Այսօրվա տոնական մթնոլորտում երախտագիտությամբ վերստին հիշում ենք նրանց, ովքեր ձևավորեցին այն, ովքեր կռեցին պետականությունը, ովքեր հանուն նրա կյանք, առողջություն զոհաբերեցին:

Նրանց մասին մտածելով, նրանց հարգանքի տուրք մատուցելով, նրանց մեծարելով՝ մենք զգում ենք ժամանակի միջից հղվող պատգամը Արցախի այսօրվա քաղաքացուն, այսօրվա զինվորին, մեր ողջ ժողովրդին՝ պաշտպանել ու հզորացնել երկիրը, պետությունը, լինել միասնական Հայաստան, Արցախ և Սփյուռք:

 

Լրահոս

Դիտել ավելին