Կարևոր իրադարձություններ

17 մլն ռուբլի արժողությամբ զգեստ և բազմահարկ տորթ

01 Սեպտեմբեր, 2018 22:35
17 մլն ռուբլի արժողությամբ զգեստ և բազմահարկ տորթ

Մոսկովյան ռեստորաններից մեկում տոնել են չեչեն գործարար Ումար Ջաբրաիլովի զարմիկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող Ահմեդի հարսանիքը:

Ինչպես գրում է Life.ru-ն, հարսանյաց արարողությունն իսկապես շքեղ է եղել, որին 400 հյուր է ներկա գտնվել: Խոհարարները հատուկ բազմահարկ տորթ են պատրաստել, իսկ հյուրերին զվարճացրել են չեչեն արտիստները:

18-ամյա հարսնացուն ներկայացել է 17 մլն ռուբլի արժողությամբ զգեստով՝ Zuhair Murad ապրանքանիշից: Զգեստի քաշը նույնպես տպավորիչ է՝ 45 կգ, սակայն չեչենական ավանդույթների համաձայն աղջիկը գրեթե ողջ երեկոյի ընթացքում հատուկ վրանի տակ է գտնվել, որտեղ նրան մոտենում էին հյուրերը:

Նշվում է, որ հանդիսությանը ներկա է եղել նաև երգչուհի Նադեժդա Կադիշովան:

Մոսկվայում Ահմեդն ու Խավան հարսանիքը երկրորդ անգամ են նշել: Ավելի վաղ հանդիսություն է տեղի ունեցել նաև Գրոզնիում:

 







 

Լրահոս

Դիտել ավելին