Կարևոր իրադարձություններ

Արշալույս գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել

01 Սեպտեմբեր, 2018 22:24
Արշալույս գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով 16-ամյա աղջիկ է մահացել

Օգոստոսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի Արշալույս գյուղի հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը եւ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 31-ին, ժամը 15.00-ին, ուղևորուհին՝ 2002 թ. ծնված Սաթենիկ Մեհրաբյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին