Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

01 Սեպտեմբեր, 2018 19:42
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: 

Ինչպես տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով եւ համոզված եմ, որ ավելի շուտ Կուր գետը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին